Վարդավառի աշխույժ մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)
Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Մասնավորապես, Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը:
Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:
Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումներն արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում: