Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հուլիսի վերջին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբներին կհանդիպեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ նախագահ Էրդողանը պատրաստ է նախքան G20-ի գագաթաժողովը հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: