Վոլոչկովայի լողազգեստով լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել
Մալդիվյան կղզիների երկրպագու Անաստասիա Վոլոչկովան անսպասելիորեն որոշել է հանգստյան վայրը փոխել: Բալետի պարուհին այժմ հանգստանում է հունական Կրետե կղզում: Այս մասին գրում է Starandstar.ru-ն:
Արտիստուհին, ինչպես միշտ իր հանգստյան օրերը պատկերավոր է ներկայացնում: Այս անգամ ևս, նա իր միկրոբլոգում էրոտիկ լուսանկարներ է հրապարակել:
Վոլոչկովայի՝ կապույտ ծովում կապույտ լողազգեստով լուսանկարը սկանդալ պատճառ է դարձել: Օգտատերերի մի մասը մեկնաբանել է, թե նա քառակուսի կառուցվածք ունի և շատ տհաճ է նայվում, իսկ երկպագուները սկսել են հակադարձել նրանց: Վիրտուալ վիճաբանության արդյունքում ՝ կողմերը սկանդալային լուսանկարներ են հրապարակել: