Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետ կապված «ԻՊ»-ի մոտ 20 ահաբեկիչ է ձերբակալվել Թուրքիայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 20 ահաբեկիչ է ձերբակալվել Թուրքիայում Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետ կապված: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է «Reuters.»-ը:
Ըստ Էրդողանի, ձերբակալվածների մեծամասնությունը արտասահմանցիներ են:
«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ նրանք «ԻՊ»-ից են»,- նշել է Էրդողանը` այցելելով դեպքի վայր` Աթաթուրքի անվան օդանավակայան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներին գտնելու համար: