Ջենիֆեր Լոպեսը առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել
46-ամյա փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը երբեք դեմ չի եղել իր շքեղ կազմվածքը ցուցադրելուն: Սակայն այդ անգամ աստղը որոշել է ցույց տալ իր բնական գեղեցկությունը: Ջեյ Լոն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ առանց դիմահարդարման է: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Երգչուհու դեմքին կոսմետիկայի ոչ մի նշույլ չկա: Ջենիֆերը հիանալի տեսք ունի` հատկապես իր տարիքում: Բլոգերները հիացած են նրա մաշկով: