Ջոն Դեփը փոխել է դաջվածքը` Էմբեր Հերդի հետ բաժանությունից հետո
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը փոխել է դաջվածքը, որի վրա գրված է եղել Էմբեր Հերդի անունը: Այս մասին հայտնել է TMZ-ն:
Նշվում է, որ անցյալ տարի Ջոնի Դեփը` իր և Էմբեր Հերդի հարսանիքից հետո դաջել էր մարմնին Էմբերի մականուններից մեկը` «SLIM»:
Նշվում է, որ Դեփը փոխել է մի քանի տառ այն դարձնելով «SCUM», որը թարգմանաբար նշանակում է «անպիտան»:
Մինչ այդ, նա արել դաջվածք Վայնոնա Ռայդերի հետ հարաբերությունների ժամանակ՝ «WinonaForever» գրառմամբ, որը բաժանումից հետո դարձել է «WinoForever»: