Մահացել է ֆրանսիացի բանաստեղծ Իվ Բոնֆուան
Ֆրանսիացի բանաստեղծ և թարգմանիչ Իվ Բոնֆուան մահացել է 93 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Le Figaro-ն:
Բոնֆուան գրել է ավելի քան 100 գիրք, որոնք թարգմանվել են 30 լեզուներով: Նա հայտնի է եղել որպես Ուիլյամ Շեքսպիրի պիեսների թարգմանիչ` անգլերենից-ֆրանսերեն:
Նա միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, և ավելի քան մեկ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար: