Ստամբուլի ահաբեկիչներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Թուրքիայի իշխանությունները պարզել են, որ Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներից 2-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս պահի դրությամբ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ում հայտարարվել էր, որ Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող Չեչնիայի քաղաքացին «ԻՊ»-ի «Պատերազմի նախարարություն» էր ստեղծել:
«ԻՊ»-ը ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: