Այսօր Ձախ Հարութի ծննդյան օրն է (տեսանյութեր)
Հարութ Փամբուկչյան (1950, հուլիսի 1, Երևան) հայտնի որպես Ձախ Հարութ, ամերիկահայ երգիչ, երաժիշտ։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015):
Ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Զավակն է Եսայի Փամբուկչեանի և Ծաղիկ Շահակեանի։ Հայրը ծնվել է 1901 թ. Զեյթունում, մայրը՝ 1907 թ. Տիգրանակերտում։ Եղեռնից ետք նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թ. մեկնել Հայրենիք։ Երևանում, Նոր Արեշ թաղամասում, 1950 թ. ծնվել է Հարութը։ Յաճախել է տեղի թիւ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզեանի անվան Գեղարուեստի ուսումնարանը ուր ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակ երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում։
Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։
1971ին կորցրել է հայրը և 1975 թվականին մայրիկին հետ մեկնել է Բեյրութ, Լիբանան իսկ այնտեղից մէկ տարի անց տեղափոխվել ԱՄՆ և հաստատվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է երաժշտական գործունէությունը։