Չավուշօղլուն պատմել է Նազարբաևի և Ալիևի դերի մասին` ՌԴ-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների դերակատարման մասին` Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Բացի այդ, նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված չէ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի եղել միջնորդ Անկարայի և Մոսկվայի միջև:
«Վարչապետ Նեթանյահուն այդտեղ կապ չունի, Ղազախստանի նախագահ Նազարբաևը և Ադրբեջանի նախագահ Ալիևը միջնորդի դեր են ունեցել: Սակայն մենք ցանկանում ենք ունենալ բոլոր մեր հարևանների հետ լավ հարաբերություններ` և Իսրայելի և Ռուսաստանի»,- ընդգծել է նա: