Շնորհավոր լուսավոր ծնունդդ հերս. Սոս ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Երբ երեխա էի, մտածում էի նա կա ու միշտ կլինի։ Երբ պատանի էի մտածում էի, ես կամ քանի դեռ նա կա։ Երբ ավելի հասունացա հասկացա, որ հնարավոր է գա մի օր, երբ նա էլ չի լինի։ Իսկ հիմա նա ամեն պահ ինձ հետ է։ Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր լուսավոր ծնունդդ Հերս»: