Ռիհաննան պիցցա է պատվիրել երկրպագուների համար (լուսանկար)
Ռիհաննան հայտնի է իր ուշանալու սովորությամբ: Ռիհաննայի համերգը կարող է հետաձգվել 1 ժամ, կամ 3 ժամ: Մանչեսթերի շոուն բացառություն չէր և այն սկսվեց նախատեսածից ավելի ուշ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հանդիսատեսը ստիպված է եղել սպասել երգչուհուն դռան առջև, անձրևի տակ: Մեղքը քավելու համար աստղը պատվիրե է պիցցա բոլորի համար: Տասնյակ տուփեր բերել են մոտակա ռեստորանից: Բացի հաճելի սննդից, երգչուհու երկրպագուները ստացել են թարմ սրբիչներ երգչուհու օգնականներից: