Ստամբուլի մահապարտների թվում ռուս է եղել
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ «Աթաթուրք»-ի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը իրականացրել են 3 անձ՝ Ռուսաստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ահաբեկչության ժամանակ Ստամբուլի օդանավակայանում մահացել է 42 մարդ, այդ թվում՝ 13 օտարերկրացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրեմլում մեկնաբանել են Ստամբուլի ահաբեկչությանը Չեչնիայի քաղաքացու հնարավոր մասնակցության մասին լուրը: