Կրեմլում մեկնաբանել են Ստամբուլի ահաբեկչությանը Չեչնիայի քաղաքացու հնարավոր մասնակցության մասին լուրը
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում դեռ չունեն տվյալներ այն մասին, թե արդյոք պարզել է Թուրքիան Ռուսաստանից` Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Չեչնիայի քաղաքացու մասնակցության մասին: Այս մասին հատնել է РИА «Новости»-ն:
«Ես չգիտեմ կան արյդյո՞ք որոշ տվյալներ թե ոչ: Ռուսաստանի քաղաքացի է նա, թե ոչ: Դա հնարավոր է ժամանակի ընթացքում պարզ կլինի, որովհետև ես նմանատիպ ինֆորմացիա չեմ տարածում»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ահաբեկչությունը հնարավոր է իրականացրել է ծնունդով Չեչնիայի քաղաքացի: