Թուրքիայում ահաբեկիչ լինելու կասկածանքով 9 մարդ է բերման ենթարկվել
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի «Աթաթուրք»-ի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ստուգումներ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների օբյեկտներում Իզմիրում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
Ինչպես հաղորդվում է, ստուգումների ընթացքում 9 մարդ է բերման ենթարկվել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Նրանց դեմ ահաբեկիչներին ֆինանսավորելու և հավաքագրում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հաղորդվում է, Ստամբուլի 3 շրջաններում ևս ստուգումներ են անցկացվել:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպել էին Չեչնիայի քաղաքացիներ: