Խանդը՝ փոքրիկ Կիրկորովի և Պլյուշչենկոյի կռվի պատճառ (տեսանյութ)
Ֆիլիպ Կիրկորովի որդու՝ Մարտինի ծննդյան տարեդարձին 4-ամյա Մարտինն ու Եվգենի Պլյուշչենկոյի և Յանա Ռուդկովսկայայի 3-ամյա որդի Ալեքսանդրը կռվել են: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ տարեդարձն իսկական արտակարգ պատահարով է ավարտվել:
Ծննդյան տարեդարձի խնջույքին ներկա են եղել Անդրեյ Արշավինի և Յուլիա Բարանովսկայայի երեխաները:
Պլյուշչենկոյի ժառանգորդը որոշել է հոգ տանել Կիրկորովի աղջկա՝ Ալլա-Վիկտորյայի հանդեպ: Փորքիկ Սաշան պարել է աղջկա հետ՝ նրան գրկելով և համբուրելով մոր ջերմ մեկնաբանությունների ներքո, ով էլ նկարահանել է տեսանյութը:
Սակայն մի պահ փոքրիկներն ընկել են գետնին, իսկ Ալլա-Վիկտորյայի մեծ եղբոր արձագանքը չի ուշացել: Հոբելյարը, չհանդուրժելով փոքրիկ Պլուշչենկոյի մեծ ուշադրությունն իր քրոջ նկատմամբ, խանդել է և նրա վրա նետվել բռունցքներով: