«Աէրոֆլոտ»-ը ահաբեկչությունից հետո առաջին չվերթն է ուղարկել Ստամբուլ
«Աէրոֆլոտ»-ը Ստամբուլ է ուղարկել առաջին չվերթը Թուրքիայի մայրաքաղաքի «Աթաթուրք»-ի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների շարքից հետո: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ինքնաթիռը թռչել է Մոսկվայի ժամանակով 10:29-ին»,- հայտնել են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում:
Հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթուրք»-ի անվան օդանավակայանում մուտքի, ելքի և կայանման տեղանքներում երեք պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ ահաբեկչությանը զոհ է գնացել 41 մարդ, այդ թվում՝ 13 արտասահմանցի, 239-ը վիրավորվել են:
Համաձայն «Աէրոֆլոտ»-ի չվացուցակի՝ հետադարձ չվերթով պետք է 2137 մարդ Ստամբուլից Մոսկվա թռչի: «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է հինգշաբթի օրը Մոսկվայից Ստամբուլ և հետադարձ ուղղություններով չվերթեր իրականացնել ավելի շատ տեղերով ինքնաթիռներով՝ «Airbus A330»: