Բնական միջոց գեղեցկության համար
Երիցուկը հայտնի կոսմետոլոգիական միջոց է: Վերջինիս ծաղիկներով սովորական եփուկը դեմքի մաշկը դարձում է մաքուր ու թարմ, ձեզ առողջ տեսք է պարգևում, ինչպես նաև վերացնում է դեմքի անցակալի փայլն ու բորբոքումները: Երիցուկի թուրմի միջոցով բուժում են աչքերի բորբոքված կոպերը, ինչպես նաև երիցուկի թուրմով կարող եք լվանալ նաև մազերը. Այն մազերին հաղորդում է անզուգական փայլ ու դարձնում է ավելի փափուկ:
Երիցուկի եփուկի պատրաստման համար անհրաժեշտ է 4 ճաշի գդալ ծաղիկ, 1,5 լիտր եռացրած ջուր: Թողնում եք 40 րոպե, ապա քամում ենք և վստահ օգտագործում եք:
Ավելին' երիցուկն օգտակար է նաև ռևմատիկ բնույթի ցավերի ժամանակ: Այդ ժամանակ կարող եք ընդունել լոգանք: 20 գրամ չոր ծաղիկները եփում եք 1 լիտր ջրի մեջ, որն էլ ավելացնում եք ձեր լոգանքի ջրին:
Այս հրաշք միջոցը կօգնի ձեզ ազատվել տարատեսակ անցանկալի երևույթներից: