Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «NTV» հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Էրդողանի քարտուղարությանը, հայտնում է, որ Օբաման թուրք ժողովրդին և անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորագին ցավակցություն է հայտնել՝ կապված երեքշաբթի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով վերջին տվյալներով 41 մարդ է մահացել:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին 7 ամիսների ընթացքում առաջին անգամ բանակցել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսված է: