Անդրանիկ Իսպիրյանը՝ Հռոմի պապի հայաստանյան այցի և թուրքական մամուլի արձագանքների մասին (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոսեց Հռոմի պապի այցի հետ կապված Թուրքիայի արձագանքների մասին:
Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Իտալիայից և Հայաստանից բացի, ամենաշատը Հռոմի պապի այցը հետևում էին թուրքական մամուլում: Հռոմի պապի ցանկացած քայլ թուրքական մամուլում տեղ էր գտնում և բավականին ցավագին էին ընդունում Հռոմի պապի այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև նրա հայտարությունը՝ Հայոց ցեղասպանության հետ կապված:
«Թուրքիան մի մեսիջ հասկացավ Հռոմի պապի այցից. նա ցանկանում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, այսինքն՝ իրենք փորձում են կապն այսպես տեսնել՝ Հռոմի պապի ուղերձը խաղաղության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման ուղերձ են իրենք ընկալել»,- ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նրա պնդմամբ՝ Թուրքիան բավականին զգայուն է ցեղասպանության հետ կապված ցանկացած զարգացման նկատմամբ:
«Ինչպես նախորդ տարի ցեղասպանության վերաբերյալ Պապի հայտարությունը, այլնպես էլ հիմա՝ մենք շարունակում ենք նույն ոգով: Սակայն Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո արդեն ամեն ինչ պարզ էր. Թուրքիան ամբողջովին կորցրել էր տիրապետումը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում և հիմա որևէ նոր գործիք, որևէ նոր ասելիք չունի, քան՝ ուղղակի քննադատել, դատապարտել կամ փորձել դեսպան հետ կանչել: Այսինքն՝ ավել բան չունի, նույնիսկ Գերմանիայի դեպքում որևէ քայլ չարեց»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: