Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Երեկ երեկոյան Ստամբուլում տեղի է ունեցել անմարդկային ահաբեկչական հարձակում, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են շատ մարդիկ: Աղոթենք զոհերի, նրանց ընտանիքների անդամների և սիրելի թուրք ժողովրդի համար»,- գրել է պապը` դիմելով Առաքելական պալատի դիմաց հավաքված հավատացյալներին: Նրանք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տոնը նշելու:
Պապը նաև խնդրել է Աստծուն «աջակցել խաղաղության ճանապարհին մեր կատարած քայլերին»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում երեք պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 41-ի, վիրավորներինը` 239-ի: