Էրդողանի շրջապատում պատմել են այն մասին, թե ինչպես է ընթացել Պուտինի հետ զրույցը
Էրդողանի և Պուտինի միջև զրույցը եղել է «շատ արդյունավետ և դրական»: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «NTV» հեռուստաընկերությանը: Վերջինս տեղեկություններն իմացել է իր աղբյուրից, ով մոտ է կանգնած Թուրքիայի նախագահին: Հեռուստատեսության զրուցակիցը նաև հավելել է, որ հեռախոսային բանակցությունները շարունակվել են 40 րոպե: Իսկ պաշտոնական հայտարարությունները կլինեն ավելի ուշ:
Վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հաղորդակցվել էին անցյալ տարվա նոյեմբերին թուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ հեռախոսազրուցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Էրդողանը նամակով իր ցավակցությունն ու ներողություն հայտնեց «Սու-24» ռազմական ինքնաթիռի սպանված օդաչուի հարազատներին: