Քրիստինե Պեպելյանն այցելել է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտի ընտանիքին
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ այցելել է Գյումրի՝ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գասպարյանի ընտանիքին: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այսօր Գյումրիում էինք՝ Հերոս Հրաչ Գալստյանի տանը: Էմոցիաներն այնքան շատ էին: Հուզմունք, ժպիտ, հիշողություններ! Իսկ նրա փոքրիկ գեղեցկուհին արդեն 2 ամսական է՝ այնքան խելոք,այնքան խաղաղ: Շնորհակալ ենք ընդունելության համար: Հավերժ հիշատակ մեր զինվորներին»: