Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ստամբուլի ահաբեկչության մեջ օտարերկրացի քաղաքացիներին
Թուրքիայի իշխանությունը կասկածում է, որ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի ահաբեկչության հեղինակներն օտարերկրացիներ են: Այս մասին հայտնել է «Cumhuriyet» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ անցկացվել է մահապարտների մասունքների դիահերձում, չնայած դրան, նրանց ինքնություները դեռ պարզ չի:
Ավելի վաղ ,ՌԴ խորհրդի միջազգային հարցերով ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը հայտնել էր, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունն ուղղված է եղել ընդդեմ Թուրքիայի` ՌԴ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու փորձերին: