Դոնբասում օպերային երգիչ է զոհվել (լուսանկար)
Դոնբասում մահացել է օպերային երգիչ Վասիլի Սլիպակը: Այս մասին հայտնել է «112 Украина»-ն:
«Վասիլի Սլիպակը ուկրաինացի օպերային երգիչ է, ով լքել է ֆրանսիական օպերային բեմը նրա համար, որպեսզի պաշտպանի Ուկրաինան, սակայն սպանվել է Ուկրաինայի արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նա մահացել է Դոնցեկի շրջանում:
Նա ընտրել էր իր համար «Միֆ» մականունը, որը կրճատ «Մեֆիստոֆելն է»` Գունոյի «Ֆաուստ» օպերայից: Նա պրոֆեսիոնալ զինվոր էր, այլ ոչ թե երգիչ: Նա մահացել է, որպես զինվոր: Նրա մասին կգրվեն գրքեր, փողոցներ կանվանակոչվեն, համերգներ տեղի կունենան և նրա մասին կխոսեն դպրոցներում և կոնսերվատորիայում»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում երգիչ Բուտուսովը: