Իրան-Թուրքիա բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել` Ստամբուլի ահաբեկչությունից հետո
Իրանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Ռեզա Ջաաֆարզաձեն հայտնել է, որ Իրանի ընկերությունները չեղյալ են հայտարարել բոլոր չվերթները դեպի Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայան, որտեղ երեկ տեղի է ունեցել ահաբեկչություն: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Չորս ավիաընկերություն կատարում են թռիչքներ Իրանից Թուրքիա: Բոլոր չվերթները Իրանից դեպի Ստամբուլի օդանավակայան չեղյալ են հայտարարվել պայթյունի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ: