Մահացել է Էլվիս Փրեսլիի կիթառահարը (լուսանկար)
85 տարեկան հասակում մահացել է Էլվիս Փրեսլիի կիթառահար Սքոթի Մուրը: Այս մասին հայտնել է Commercial Appeal-ը հղում տալով երաժշտի ընկերոջը:
Հայտնի է, որ Սքոթի Մուրը մահացել է շարունակական հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում գտնվող իր տանը:
էլվիս Փրեսլին, Սքոթի Մուրը և բասիստ Բիլ Բլեքը « The Blue Moon Boys» խմբում էին հանդես գալիս: Մուրը շարունակել է աշխատել Փրեսլիի հետ, այն բանից հետո, երբ նա սկսեց աշխատել «RCA Records»-ի հետ: