Պայքար անքնության ու սակավարյունության դեմ
Եղինջը ամբողջովին բուժիչ բույս է, սակայն ավելի ուժեղ ազդեցություն ունի թարմ վիճակում: Այդուհանդերձ, ձմռանը պետք է բավարարել միայն նրանով, ինչ կարողացել ենք չորացնել: Անքնության դեպքում օգտագործել եղինջի սերմերով թուրմը' 25 գրամ սերմը 10 րոպե եռանցել 200 մլ ջրի մեջ, 1 ժամ թրմել, քամել և ավելացնել շաքարավազ կամ մեղրաջուր: Խմել քնելուց առաջ, իսկ մեղրի հետ խառնած 1 ճաշի գդալ չորացրած եղինջը կօգնի սակավարունության ժամանակ' օրական մի քանի անգամ ընդունելու դեպքում:
Հարկ ենք համարում նշել, որ եղինջը չի կարելի ընդունել հղիության ժամանակ և հատկապես հղիության վերջին ամիսներին: Պետք է նաև հիշել, որ եղինջի ընդունումը բարձրացնում է զգայունությունն արևի ճառագայթների հանդեպ, այնպես որ, անցանկալի պեպեններն ու պիգմենտային բծերն անմիջապես երևան են գալիս: