Թուրքիայի ահաբեկչությունից տուժածների թվում կան նաև ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ
Ռուսաստանի քաղաքացին, ով վիրավորվել է ահաբեկչության ժամանակ Ստամբուլի միջազգային «Աթաթուրք»-ի անվան օդանավակայանում, գտնվում է կայուն վիճակում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մենք գտնվում ենք վիրավորի հետ կապի մեջ: Նրա վիճակը կայուն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ահաբեկչության հետևանքով մահացել է նաև Ուկրաինայի քաղաքացի` 1960 թվականի ծնված Լարիսա Ցեպակովան: