Ռոբերտ Պատինսոնը և Կրիստեն Ստյուրատը վերջնակա՞ն են բաժանվել
Ռոբերտ Պատինսոնի և Կրիստեն Ստուարտի հարաբերությունները կարող էին դառնալ ևս մեկ ռոմանսի հիմք, որը կլիներ նույնքան հետաքրքիր, ինչքան և իրենց աստղ դարձրած ֆիլմը:
Զույգը մեկ բաժանվում է, մեկ՝ միանում, և այդ ամենը պապարացիների ուշադրության կենտրոնում է:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամեն դեպքում նրանք բաժանվել են. պատճառը մշտական կոնֆլիկտներն են և փոխզիջման չկարողանալու գալը, որնք վերջին շրջանում սրել են երիտասարդների հարաբերությունները:
Զույգը չի կարողացել նաև Պատինսոնի ծննդյան օրը հարաբերությունները կարգավորել, ինչը և եզրափակիչ կաթիլն է եղել:
Սակայն շատերը գտնում են, որ ամեն ինչ չէ, որ կորած է, վերջիվերջո Պատինսոնը ներեց Ստյուարտի դավաճանությունը, և այդ դեպքը երկուսին էլ շատ բան սովորեցրեց:
Ինչևէ, հիմա երիտասարդները միասին չեն. ի՞նչ է դա՝ ժամանակավոր դադար, թե՞ վերջնական բաժանում. հայտնի կլինի արդեն շատ շուտով: