Ստամբուլի օդանավակայանը ահաբեկչությունից հետո վերսկսել է աշխատանքները
Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանը ահաբեկչությունից հետո վերսկսել է աշխատանքները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանը փակ կլինի մինչև չորեքշաբթի օրվա ժամը 08:00-ն:
Նշենք, որ ահաբեկչության ժամանակ վայրէջք կատարած օդանավում է եղել նաև Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ով պաշտոական այցով էր երկիր այցելել: Վարչապետն ու նրա ներկայացուցիչները ահաբեկչության հետևանքով չեն տուժել: