Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի. վիրավոր է 147 մարդ. Յըլդըրըմ (տեսանյութեր)
ԹուրքիաԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Անկարայի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Նրա խոսքով՝ զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։ Զոհերի և տուժածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Վարչապետն Անկարայում արտակարգ հադիպում է ունեցել անվտանգության հետ կապված և շուտով կլինի Ստամբուլում: Ավելի վաղ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ օդանավակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 50-ի է հասել, սակայն այն պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Թուրքիայի վարչապետը վստահ է որ ահաբեկչության հեղինակը «ԻՊ»-ն է:
Նշենք նաև, որ «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի պայթյունների պատախանատվությունը:
Հիշեցնենք, որ պայթյուն էր տեղի ունեցել նաև օդանավակայանի մոտ գնտվող մետրոյի մուտքի մոտ: