Էրդողանը արտահերթ նիստ է հրավիրել օդանավակայանի պայթյունների հետ կապված. զոհերի թիվը անցնում է 30-ը
Ստամբուլի օդանավակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը անցնում է 30-ը:
Օդանավերը վայրէջք չեն կատարում: Չվերթները հետաձգվել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահերթ նիստ է հրավիրել Ստամբուլի օդանավակայանում վերջին պայթյունների հետ կապված:
Նիստին մասնակցում է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ինչպես նաև, Զինված ուժերի ղեկավարը:
Թուրքիայի ռադիոյի գերագույն խորհուրդը ժամանակավորապես արգելել է օդանավակայանի պայթյունի մասին հրապարակումները:
Իշխանություններն այդ քայով փորձում են իրավիճակի վատթարացումից խուսափել:
Հայտարարությունում ասվում է, որ պայթյունի պահից բոլոր տեսանյութերն ու լուսանկարները պետք է հանձնել իշխանություններին, որպեսզի բացահայտվեն ահաբեկչությանը ներգրավված անձանց ինքնությունը: