Ջոն Լենոնի արյան հետքով սպիտակ վերնաշապիկը վաճառվել է 41 հազար դոլարով (լուսանկար)
Ջոն Լենոնի արյան հետքով սպիտակ վերնաշապիկը, որը պատկանել է նրա դռնապան Ջեյ Հասթինգսին, ով Լենոնի կողքին է եղել նրա սպանության գիշերը, աճուրդում վաճառվել է 41 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը:
Լենոնի սպանությունը տեղի է ունեցել 1980 թ-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի «Դակոտա» շինությունում: Նրան կրակել է երկրպագուներից մեկը` Մարկ Չեփմենը: Հասթինգսն այդ պահին եղել է նրա կողքին և նետվել է օգնելու արյունաթաթախ արտիստին: Նրան փրկելու փորձերից հետո Լենոնի արյան հետքերը մնացել են դռնապանի վերնաշապիկի վրա:
Վերնաշապիկի նախնական գինը եղել է 9300 դոլար: Նշվում է, որ Հասթինգսն ավելի քան 30 տարի պահել է արյունոտ վերնաշապիկը իր զգեստապահարանում, բայց նախընտրել է ոչ մեկին չասել այդ մասին: