Լոլիկի օգտակար հատկությունները
Հում լոլիկը դրական է ազդում նյարդային համակարգի վրա, ինչի պատճառը B խմբի վիտամինների բարձր պարունակությունն է: Թարմ լոլիկը սրտի համար հանդիսանում է շատ անհրաժեշտ կալիումի աղբյուր: Ավելին' լոլիկը հարուստ է մագնեզիումով ու ցինկով, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում մաշկի և մազերի վրա:
Այս հրաշք բանջարեղենը օգտակար է նաև ոսկորներին. այն շատ կալցիում է պարունակում, ինչի շնորհիվ էլ ամրացնում է ոսկորները: Բացի այդ, թարմ լոլիկը կարող եք օգտագործել դիետա պահելու ժամանակ. վերջինիս կալորիականությունը բավականին ցածր է և իր բաղադրության մեջ պարունակում է քրոմ, ինչն էլ վերացնում է քաղցի զգացումը: