Նախագահը շնորհավորել Է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
«Դուք ակնածանքի արժանի այն գործիչներից եք, որի երկարամյա աշխատանքի շնորհիվ հայ կինոն հարստացավ բազմաթիվ սիրված կինոնկարներով: Կինոօպերատորական վարպետությամբ և պատկերի նուրբ զգացողությամբ Դուք ստեղծել եք մի աշխարհ, որտեղ միահյուսվում են ազգայինն ու համամարդկայինը, դասականն ու նորարարականը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: