Նոր խմորումներ՝ քաղաքական հարթակում. Անկարան հետ է կանգնել իր խոսքերից՝ «Су-24»-ի համար փոխհատուցելու մասին
Անկարան հետ է կանգնել ռուսական կործանված «Су-24» ինքնաթիռի համար փոխհատուցման խոսքերից:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ռուսական կործանված ինքնաթիռի համար փոխհատուցման մասին խոսք չի եղել, Թուրքիան ընդամենը ներողություն է խնդրել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «TRT» հեռուստաընկերության եթերում նշել էր, որ «անհրաժեշտության դեպքում երկիրը փոխհատուցում կվճարի»:
Վարչապետը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստվում է ոչ միայն Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կարգավորել, այլև բոլոր հարևան երկրների: Այսօր նաև Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիր է ստորագրվել: