Թուրքիան մտադիր է իր հարաբերությունները կարգավորել բոլոր հարևանների հետ. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ երկրի նպատակը բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելն է: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մեր նպատակը հարաբերություններ վերականգնելն է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի հետ, այլև Միջերկրական ծովով և Սև ծովով մեր բոլոր հարևան երկրների հետ»,- երկրի իշխող կուսակցության նիստի ընթացքում հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիան այսօր նաև Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիր է ստորագրել, ինչպես նաև Էրդողանը, Պեսկովի խոսքով, ներողություն է խնդրել Պուտինից ռուսական «Су-24»-ի կործանման համար:
Թուրքիայի նորընտիր վարչապետը հայտնել էր, որ Անկարան ձգտում է երկխոսության ճանապարհով վերականգնել իր սրված հարաբերությունները ՌԴ-ի հետ, և այդ գործընթացում արդեն զգալի առաջընթաց է գրանցվել: