Չինաստանում Լեդի Գագայի երգերն արգելվել են Դալայ Լամայի հետ հանդիպման պատճառով
Չինաստանն արգելել է Լեդի Գագայի ստեղծագործությունները Դալայ Լամայի հետ հանդիպման պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Ամերիկացի երգչուհին և տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդը հանդիպել էին կիրակի օրը՝ հունիսի 26-ին, ԱՄՆ-ում: Նրանք մոտ 20 րոպե զրուցել էին: Մասնավորապես, Լեդի Գագան և Դալայ Լաման քննարկել էին մեդիտացիայի և հոգեկան առողջության հարցերը:
Հանդիպումը պաշտոնական Պեկինում բացասական գնահատականի է արժանացել: Ըստ ունեցած տվյալների՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժինը «կարևոր հրահանգ» է տվել, որն արգելում է Լեդի Գագայի բոլոր ստեղծագործությունները Չինաստանի տարածքում:
Ինչպես հաղորդվում է՝ չինական կայքերին և մեդիա-կազմակերպություններին արգելել են տարածել երգչուհու երգերը, իսկ զանգվածային լրատվության միջոցներին, որոնք կուսակցության ենթակայության տակ են, հրահանգվել է քննադատել Լեդի Գագայի և Դալայ Լամայի հանդիպումը: