Մոտ օրերս Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավաստիացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս տեղեկությունը նա գրել է թվիթթերյան իր էջում: Այս մաին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
«Թուրք և ռուս ժողովրդին դուրս չի գալիս ճգնաժամը: Չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը մեր նախագահը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- հաղորդել է Յըլդըրըմը:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը «TRT» հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների կարգավորման գործընթացը փաստացի սկսված է:
«Երանի այդ պատահարը երբեք տեղի չունենալ: Հարկավոր է դադարեցնել այս անիմաստ և տգեղ պատերազմը (Սիրիայում): Երբ մեր հարաբերություններ Ռուսաստանի հետ կարգավորվեն, քննարկվեն Սիրիայի հետ կապված թեմաները»,- նշել էր նա: