Անկարան պատրաստ է փոխհատուցել կործանված «Су-24»-ի համար. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցել ռուսական «Су-24»-ի կործանման համար: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռը կործանելու համար: Էրդողանը ցավակցության խոսքեր էր հայտնել օդաչուի մահվան առթիվ:
«Նամակի բովանդակությունը հասկանալի է: Մենք մեր ցավակցությունն են հայտնել և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք կործանված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը դեպի կարգավորում են գնում»,- հայտնել է վարչապետ Յըլդըրըմը:
Ավելի վաղ նա հայտնել էր «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին»: