Արևմուտքը Էրդողանի ներողության մեջ մեկուսացման վախ և աշխարհաքաղաքական հաշվարկ է տեսնում
Արևմտյան լրատվամիջոցները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողության մեջ մեկուսացման վախ են տեսել և աշխարհաքաղաքական հաշվարկ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այսպես, «Washington Post»-ը այդ իրադարձությունը համարում է անակնկալ քայլ, որը կարող է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունն անցկացնելու համար ճանապարհ հարթել: Թերթը գրում է, որ ներողություն պարունակող նամակը ստացվել է այն պահին, երբ Անկարայի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ սրվել են միգրացիոն ճգնաժամի, մարդու իրավունքների և այլ վեճերի ֆոնին:
Ինչպես գրում է թերթը, Էրդողանը հաշվի է առել այն հետևանքները, որը կարող է ունենալ ռուսական ինքնաթիռի կործանումը. Ռուսաստանի հակաթուրքական պատժամիջոցները երկրի տնտեսությանը մեծ վնաս են հասցրել:
«WP»-ն իր մեկ այլ հոդվածում նշում է, որ տարածաշրջանում ամենահեղինակային քաղաքական գործիչներից մեկը սկսել է լուծել արտաքին քաղաքական կոնֆլիկտները, որոնք կուտակվել էին վերջին ժամանակներս: Այս մասին խոսում է ոչ միայն Էրդողանի ներողությունը, այլև Իսրաելի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Երբեք ուշ չէ ասել ներողություն»,- այսպես է մեկնաբանում Էրդողանի ներողությունը «Foreign Policy»-ն: