Էրդողանին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են Պուտինին հղած ուղերձի լուրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ վերջինս նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Hurriyet» թերթին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձի մասին, որում թուրք առաջնորդը ներողություն է խնդրել «Су-24»-ի կործանման համար:
Ինչպես գիտենք, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ մտան 2015 թ-ի նոյեմբերի 24-ից հետո, երբ Սիրիայում թուրքական կործանիչը խփեց ռուսական «Су-24» ինքնաթիռը: Վլադիմիր Պուտինը դա մեջքից հարված էր համարել:
Այսօր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարան զգալի առաջընթացի է հասել:
Այսօր նաև Իզմիրում տեղի է ունեցել Չելիքի դատական գործը, ով «Су-24»-ի օդաչուի հնարավոր սպանողն է, և նրան երկիրը չլքելու ստորագրությամբ բաց են թողել: Նա փաստերի բացակայության պատճառով մեղադրվում է միայն ապօրինի կերպով զենք ունենալու և պահելու մեջ: