Երկար սպասված քայլ. Էրդողանը կործանված «Су-24»-ի համար ներողություն է խնդրել Պուտինից
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձի մասին, որում թուրք առաջնորդը ներողություն է խնդրել «Су-24»-ի կործանման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանից ուղերձ է ստացել, որում թուրք առաջնորդը իր հետաքրքրվածությունն է արտահայտել իրավիճակի կարգավորման հարցում՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի օդաչուի մահվան հետ»,- նշել է Պեսկովը:
«Թուրքիայի նախագահն ուղերձում իր խորագին ցավակցությունն է հայտնել ռուս օդաչուի ընտանիքին և ասել «ներողություն»»,- նշել է Պեսկովը: