Թուրքիայի դատարանն ազատ է արձակել «Су-24»-ի օդաչուի ենթադրյալ սպանողին
Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դատական գործը, ով մեղադրվում է ապօրինի կերպով զենք ունենալու և պահելու մեջ: Նա ռուսական «Су-24» ինքնաթիռի օդաչուի ենթադրյալ սպանողն էր, սակայն բավարար փաստեր չունենալու պատճառով նրանից հանվել էր այդ մեղադրանքը:
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանն ազատ է արձակել ռուսական «Су-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի ենթադրյալ սպանող Ալփարսլան Չելիքին՝ մինչև դատական գործընթացի ավարտը երկիրը չլքելու մասին ստորագրության պայմանով: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով փաստաբան Մուրատ Ուստյունդագի խոսքերին:
«Դատարանը որոշում ընդունեց՝ Չելիքին և մնացյալ մեղադրյալներին ազատ արձակելու մասին՝ երկիրը չլքելու մասին ստորագրությամբ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին»,- նշել է գործակալության զրուցակիցը: