ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Թուրքիայի և Իսրայելի պայմանավորվածությունը՝ հարաբերությունները կարգավորելու մասին՝ դա անվանելով «տարածաշրջանում կայունության հուսադրող ազդանշան»: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես ողջունում եմ այսօրվա հայտարարությունը՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին»,- հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Երուսաղեմում, որտեղ հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Իսրայելի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարները հայտարարել են վեց տարվա փոխադարձ օտարումից հետո երկրների հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածության մասին: Գործարքը ենթադրում է դեսպանների վերադարձը Թել Ավիվ և Անկարա և գազի ոլորտում համագործակցություն: