Սա մի գործոն է, որը մեզ պարտավորեցնում է բարձրանալ մեր ֆյոդալական ներկայից դեպի լուսավոր քրիստոնեական ապագա. քաղաքագետը՝ Հռոմի պապի այցի մասին (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց Հռոմի պապի այցի, իրադարձությունների զարգացման և հետևանքների մասին:
Լևոն Շիրինյանի խոսքով՝ այս ուխտագնացությունը քրիստոնեական վերածննդի քայլ է ավետյաց երկրում, Մասիսի ստորոտում, Նոյան Տապանի կողքին:
«Այս տարիների վայրիվերումները և հայկական գործոնի թուլացումը, երևի թե աշխարհի արևելքում քրիստոնեական հատվածի նկատմամբ հոգատարության և այլնի դրսևորում է: Եթե նկատեցիք, ապա Հռոմի պապի խոսքի մեջ ընդանրապես դավանաբանական և այլ խոսակցություններ չեղան»,- ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և հավելեց,- «Սա մի գործոն է, որը մեզ պարտավորեցնում է բարձրանալ մեր ֆյոդալական ներկայից դեպի լուսավոր քրիստոնեական ապագա: Մենք պարտավոր ենք բարձրության վրա գտնվել, սա միսիա է և չփորձեք նսեմացնել դավանաբանական և այլ հարցերի մեջ: Կա նաև հետևյալը, որ սփյուրքահայությունը, ցեղասպանությունից հետո, տարիներ շարունակ համաշխարհային հանրության մոտ այնպիսի բարոյական կերպար է իր նկատմամբ առաջացրել, որ հային գիտեն աշխատող, բարոյական, արժեք ներկրող և այլն: Այդ մարդն Արգենտինայում երկար տարիներ շփվել է մեր հայրենակիցների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: