Թուրքիայի դեսպանը կվերադառնա Իսրայել, Իսրայելի դեսպանը կշարունակի իր աշխատանքն Անկարայում
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է Թուրքիայի դեսպանի՝ Իսրայել վերադառնալու և Իսրայելի դեսպանի՝ Անկարա վերադառնալու մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մոտ ժամանակներս դեսպանատները երկու երկրներում կվերականգնեն իրենց աշխատանքը»,- հայտնել է թուրքական կառավարության ղեկավարը: Նրա ելույթը հեռարձակել են թուրքական հեռուստաընկերությունները:
Թուրքիան և Իսրայելը նախկինում ռազմավարական գործընկերներ են եղել, սակայն իրարից օտարացել են եվրոպական ինտեգրացիայի թուրքական արտաքին քաղաքականության, արաբա-մահմեդական աշխարհում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու պատճառով:
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան և Իսրայելը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու մասին: