Թուրքիայի նախկին վարչապետը նկատել է ՌԴ-ի քայլերը` հարաբերությունների բարելավման նպատակով
Թուրքիայի նախկին վարչապետ Նուման Քուրթումլուշը հայտնել է, որ ներկայումս նկատվում է արագացված քայլեր` ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման նպատակով: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Այդ մասին նա հայտնել է Անկարայում` հեռուստածրագրի ժամանակ:
Նրա խոսքով նա ողջունում է ռուսական որոշ ընկերությունների քայլերը, որոնք կրկին աշխատանքի են վերցնում ազգությամբ թուրքերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին` թուրքերի կողմից ռուսական Су-24-ը կործանելուց հետո, որը տեղի էր ունեցել Սիրիայի սահմանի մոտ 2015 թվականի նոյեմբերին: