Աննա Սեդոկովան դստեր անձնական խորհուրդներն է լսում
Երգչուհի Աննա Սեդոկովան վերջնականապես խզել է կապերը պարող Սերգեյ Գումանի հետ: Անձնական կյանքում հերթական հիասթափությունից հետո աստղը որոշել է լսել ավագ դստեր` Ալինայի խորհուրդները:
«Օրեցօր նա մեծանում է: Երեկ նա խորհուրդներ էր տալիս` տղամարդկանց հարցերով: Լուծեց իրավիճակը, հանգստացրեց»,- ասել է Աննան:
Երգչուհին խոստովանել է, որ Ալինան դառնում է իրական ընկեր իր համար, ով կարող է աջակցել և ճիշտ ճանապարհ ցույց տալ: